Քրիստոնեության մուտքն ի Հայս Գրիգոր Լուսավորչեն առաջ: (Քննական ուսումնասիրություն)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քրիստոնեութեան մուտքն ի Հայս Գրիգոր Լուսավորչէն առաջ: (Քննական ուսումնասիրութիւն) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Գէորգ-Մեսրոպ. Քրիստոնեութեան մուտքն ի Հայս Գրիգոր Լուսավորչէն առաջ: (Քննական ուսումնասիրութիւն). - Կ. Պոլիս, 1910, տպարան Օ. Արզուման: Շապիկը մուգ մոխրականաչ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ հեղինակի սև-սպիտակ պատկերով: Էջ 45-ին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով՝ վերևից 13-րդ տողում ընդգծել է «ռուս» բառը և «.Ռուս հայագէտ Բրոֆ. Ն. Մառ» բառերի մոտ հարցական նշան դրել: Էջերը ողորկ ամուր սպիտակ թղթից են: Կռնակի հատվածն թեթևակի մաշված է: Հեղինակ՝  Գևորգ-Մեսրոպ Էջ՝  72, 1 թ. նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/68-1