Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասներկուերորդ տարի՝ 1907, N1-2, յուլիս-օգոստոս. - Թիֆլիս, 1907, ելեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, Պօլից., 7: Շապիկը դեղնավուն ստվար ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին բաց շագանակագույն ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, մյուս տվյալները տպագրված են սովորական տառատեսակով, վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին շագանակագույն տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում, էջ 9-ի աջ լուսանցքում և վերջին էջ 96-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Էջերը չեն կտրտված: Կազմերեսների վրա և մի քանի էջերին կան ջրահետքեր և այլ կեղտաբծեր: Էջ՝  96 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  17,4 Երկարություն (սմ)՝  26,2 Կազմող՝  խմբ.-հրատ.` Աղանյանց Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-34