Մուրճ: Քաղաքական, հասարակական, գրական ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Մուրճ: Քաղաքական, հասարակական, գրական ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Ավետիք Արասխանեանց. Մուրճ: Քաղաքական, հասարակական, գրական ամսագիր. 1890 թ. N 1-6. - Թիֆլիս, 1890, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված է վերնագիրը:44, 47, 221, 226, 287-289 և 291-294 էջերին , նաև Ցանկի՝ լրացուցիչ էջեր I-IV, կան Հովհ. Թումանյանի բազմաթիվ նշումները հասարակ մատիտով: Կազմերեսները խունացած են և մասնատված, կռնակը մաշված է: Էջ՝  922, V Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  16,3 Երկարություն (սմ)՝  22,7 Կազմող՝  խմբ.-հրատ.` Ավ. Արասխանյանց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1211-1