Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ: Պրակ Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Էջմիածին և հայոց հնագոյն եկեղեցիներ: Պրակ Ա. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մեսրոպ Վարդ. Էջմիածին և հայոց հնագոյն եկեղեցիներ: Պրակ Ա. - Վաղարշապատ, /1905/, Մայր աթոռոյ Ս. Էջմիածմի: Շապիկը բաց դարչնագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին հայերեն, ռուսերեն և գերմաներեն ոճավորված տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի ձախ մասում կա սև-սպիտակ փոքր ուղղանկյուն պատկերր: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հով. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Արտ. Թումանեան» սև թանաքով մակագրությունը: Տիտղոսաթերթի երեսի էջին վերնագիրը տպագրված է հայերենով, իսկ դարձերեսին՝ ռուսերենով ու գերմաներենով: Էջ 35-ի ներքևի լուսանցքում՝ աջից, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Գրքի վերջում՝ լրացուցիչ 20 էջերի վրա, ռուսերեն և գերմաներեն լեզուներով տպագրված է գրքի ամփոփումը և առանձին 12 կավճպատ թերթերով՝ սև-սպիտակ նկարներ, պատկերներ: Գրքի մի քանի էջերին նույնպես կան նկարներ, գծանկարներ: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Մեսրոպ Վարդապետ Էջ՝  120, 20, 12 թ. նկ. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1905/ Լայնություն (սմ)՝  16,3 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/124