Ստեփաննոսի Սյունյաց եպիսկոպոսի Պատմություն տանն Սիսական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական. Ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին. Ծախիւք Ներքին խորհրդականի սենեկապետի եւ ասպետի Խաչատրոյ Յովակիմեան Լազարեւի. - Մոսկվա, 1861, տպարան Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ մանուշակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը կաշվից է՝ հիմնական հատվածը՝ բաց շագանակագույն, իսկ կազմին հարող հատվածները՝ մուգ շագանակագույն: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Առաջին տիտղոսաթերթի կենտրոնում կա «Յովհաննէսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում են «Յովհաննու Յովակիմեան Լազարեւի ի յիշատակ» նվիրագրով էջը և հեղինակի ծանուցագրով էջը, որի ներքևի լուսանցքում, նաև էջ 379-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կազմերեսները և կռնակը խունացած են, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ստեփանոս Օրբելյան Էջ՝  386 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1861 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/129