Ճանապարհորդություն ի Լեհաստան և այլ կողմանս բնակեալս ի Հայկազանց սերելոց ի նախնեաց Անի քաղաքին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ճանապարհորդութիւն 'ի Լեհաստան եւ յայլ կողմանս բնակեալս 'ի Հայկազանց սերելոց 'ի նախնեաց Անի քաղաքին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարադրեալ հանդերձ զանազան բանասիրական տեղեկութեամբք տն. Հ. Մինասայ Բժշկեանց վարդապետի 'ի Մխիթարեան ուխտէն առաջնորդ 'ի Տաւրիա. Ճանապարհորդութիւն 'ի Լեհաստան եւ յայլ կողմանս բնակեալս 'ի Հայկազանց սերելոց 'ի նախնեաց Անի քաղաքին. Տպագրեալ 'ի յաւերժական յիշատակ հոգւոց բազմավաստակ եւ մեծանուն վաճառականին աղա Ստեփանի Ամպարեան Տրապիզոնցւոյ փափաքողի գործոյս. - 'ի Վենետիկ, 1830, 'ի վանս Սրբոյ Ղազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց և մուգ դարչնագույն մանր բծերով կաշվով, տրամագծերով դրոշմված են մանր ոսկեգույն նախշերով ուղղանկյուն շրջանակներ: Կռնակը բաց դարչնագույն կաշվից է, վերևի մասը՝ սև կաշվիվ, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագրիը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները ամուր ողորկ գունազարդ թղթից են; առաջրն ֆորզացի վերևի մասում կա «'Ի գրքանց Գաբր. Շահինեանց» մակագրությունը մատիտով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 17-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 417-ի ներքևի լուսանցքում կա «Գաբրիել Ա. Շահինեանց» մակագրությունը սև թանաքով: Գրքի վերջում կա 1 թերթ քարտեզ: Կազմերեսները և կռնակը խունացած ու մասամբ մաշված են, մի քանի էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի հետքեր: Հեղինակ՝  Բժշկյան Մ. Էջ՝  424, 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1830 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  23,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/128-2