Ճանապարհորդություն ի Լեհաստան և այլ կողմանս բնակեալս ի Հայկազանց սերելոց ի նախնյաց Անի քաղաքին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ճանապարհորդութիւն 'ի Լեհաստան եւ յայլ կողմանս բնակեալս 'ի Հայկազանց սերելոց 'ի նախնեաց Անի քաղաքին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարադրեալ հանդերձ զանազան բանասիրական տեղեկութեամբք տն. Հ. Մինասայ Բժշկեանց վարդապետի 'ի Մխիթարեան ուխտէն առաջնորդ 'ի Տաւրիա. Ճանապարհորդութիւն 'ի Լեհաստան եւ յայլ կողմանս բնակեալս 'ի Հայկազանց սերելոց 'ի նախնեաց Անի քաղաքին. Տպագրեալ 'ի յաւերժական յիշատակ հոգւոց բազմավաստակ եւ մեծանուն վաճառականին աղա Ստեփանի Ամպարեան Տրապիզոնցւոյ փափաքողի գործոյս. - 'ի Վենետիկ, 1830, 'ի վանս Սրբոյ Ղազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է մուգ շագանակագույն-մանուշակագույն բծերով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը դարչնագույն կաշվից է, վերևի մասում դրոշմված է վերնագիրը (թույլ է երևում): Առաջին ֆորզացի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնկանա գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, որից վերև կա «Հայ-ռուս մատենադարան» մանուշակագույն թանաքով դրոշմը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքվ կնիքը: Գրքի վերջում կա 1 թերթ քարտեզ, որի աջ մասում, նաև վերջին ֆորզացի վրա կա «Հայ-ռուս մատենադարան» մանուշակագույն թանաքով դրոշմը: Կազմերեսները խունացած են, անկյունները՝ մաշված, կռնակը վնասված է՝ վերևի հատվածը բացակայում է, ֆորզացներին ու տիտղոսաթերթի վրա կան տարբեր բնույթի կեղտաբծեր: Հեղինակ՝  Բժշկյան Մ. Էջ՝  424, 1 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1830 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/128-1