Սայաթ-Նովա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ-Նօվայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ-Նօվայ, Լուս գցած աշխատասիրութենով Գէորգեայ Ախվերդեան, Մոսկվա, Ի տպարանի Վլադիմիրայ Գոտիէ, 1852: Երկրորդ օրինակ: Կազմը կոշտ ստվարաթղթե, կռնակի հետ միասին պատված մուգ շագանակագույն մաշկալաթով: Կազմերեսին ոսկեգույն դաջված տառերով գրված է Սայեաթ-Նօվայ, ձախ կողմում ուղղահայաց նռան և խաղողի տերևների տեսքով բուսական դաջված զարդանախշ: Ֆորզացները հարդագույն, մարմարե մակատեսքով բարակ թղթից են: ՈՒնի նախանվանաթերթ, վրան գրված «Գուսանք» և վերևի մասում սև թանաքով Հովհաննես Թումանյանի ընծայագիրը դստերը` «Իր Աշխէնին հայրիկը»: Տիտղոսաթերթի վերևի մասում սև թանաքով գրված է «Աշխեն»: Կազմող՝  Գևորգ Ախվերդյան Էջ՝  173 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  25,5 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1852 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/561(1)