Ազգային ջոջեր

Ազգային ջոջեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ազգային ջոջեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Յ. Պարոնեան. Ազգային ջոջեր. Հրատարակութիւն Թիֆլիզի Ընկ. Հայ. գրքերի. հրատ.- Թիֆլիս, 1891, տպարան Մ. Շարաձեի: Շապիկը բաց մոխրագույն-սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկլյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա «Յովհ. Թումանեանց - Մամիկոնեան» դրոշմակնիքը սև թանաքով: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 384-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մասնատված է, վերջին կազմերեսը բացակայում է: Հեղինակ՝  Պարոնյան Հ. Էջ՝  384 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/436