«Սովետական Ղարաբաղ» N60     «Եղիշե Չարենց. Ծննդյան 80-ամյակի առթիվ»

«Սովետական Ղարաբաղ» N60 «Եղիշե Չարենց. Ծննդյան 80-ամյակի առթիվ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հոդվածագիրը ներկայացնում է Չարենց գրողին ու քաղաքացուն՝ իբրեւ Հոկտեմբերյան հեղափոխության եւ նրա առաջնորդի անկրկնելի երգիչ, ծնունդ Մեծ Հոկտեմբերի: Նրա գրական ժառանգությունը հանդիսանում է հայ մշակույթի բարձրագույն նվաճումը եւ նշանավորում է հայկական դասական պոեզիայի եզրափակումը եւ խորհրդային շրջանի հայկական պոեզիայի սկզբնավորումը: Հոկտեմբերյան շրջանի առաջին տարիներից Չարենցի գործը համամիութենական արձագանք է գտնում: Գ.Գաբրիելյանը մեջբերում է Իլյա Էրենբուրգի խոսքը Չարենց մտածողի մասին: Ապա՝ ներկայացնում է Չարենցի համառոտ կենսագրականը եւ ավարտում ասելիքը՝ «...Չար մարդիկ փորձեցին պոկել նրան ժողովրդից, ժամանակից ու իր շռայլ քնարից... սակայն նա՝ հավերժ կենդանի պոետը, նույնիսկ այսօր՝ 80-ամյա հասակում հեղափոխական տիբունի թափով բացականչում է. «Եվ կերգեմ կրկին:-...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2116 557 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5136