«Սովետական Հայաստան»-134 /20155/., «Փոթորկահույզ դարի մեծ բանաստեղծը», Ե.Չարենց-90`էջ`1.,2.,4.,

«Սովետական Հայաստան»-134 /20155/., «Փոթորկահույզ դարի մեծ բանաստեղծը», Ե.Չարենց-90`էջ`1.,2.,4.,

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիավոր նիստի մասին է: Նիստին ներկա են եղել գրականության եւ արվեստի գործիչներ, հյուրեր ՀՍՀՄ եղբայրական հանրապետություններից, սփյուռքահայ մտավորականներ, Ե. Չարենցի հարազատները, հյուրեր արտասահմանյան երկրներից: Հանդիսավոր նիստին ծավալուն խոսք է ասել Հոբելյանական հանձն. նախագահ, ՀԿԿ Կոմիտասի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Ե. Չարենցի մասին խոսք է ասել ՀԳՄ վարչության նախագահ Վարդգես Պետրոսյանը: Խոսելով Չարենցի կյանքի ու գործի մասին նա իր ելույթում նշել է` «Չարենցյան պոեզիայի ազնիվ խմորից հունցվեց նաեվ Պ. Սեւակը, Չարենցի տառապանքի եւ հույզերի մեր պոեզիայի հեքիաթի նոր կրտսեր արքայազնը», նշել է մի ականատեսի վկայությունը` բանաստեղծի մարմինը իր հավերժական կացարան են տեղադրել փակ, ձի լծած ֆուրգոնով, որի աջ եւ ձախ պատերին գրված էր`«Հաց»` պատահական զուգադիպություն, որը վերաճում է տրամաբանական հորհրդանշանի` Չարենցը եղավ ու պիտի մնա մեր գրականության նոր 100-ամյակի սրբազան հացը, մեր հավատարմության դժարին հացը: Չարենցի հոգին ապրում է երազի տանը` երկիր Նաիրիում.... առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4281 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6529