«Հայրենիքի ձայն»-13 /1129/., «Խոսք հոբելյանից առաջ»էջ` 4-րդ, 5-րդ

«Հայրենիքի ձայն»-13 /1129/., «Խոսք հոբելյանից առաջ»էջ` 4-րդ, 5-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դ. Գասպարյանը նշում է, որ Չարենցի ծննդյան 90-ամյակի օրը զուգադիպում են նրա գրական գործունեության 75-ամյակը եւ մահվան 50-տարին: Իր հովածում Ե. Չարենցին ներկայացնում է իբրեւ մարդ ու բնաստեղծ, քաղաքացի: Իբրեւ մարդ ու ստեղծագործող Չարենցը արտակարգ պարզ, բայց այդ պարզության մեջ իր ներաշխարհով, իր հոգեւոր ուժերով, իր արագ ու բռնկուն տարերքով անմիջապես անըմբռնելի բարդ երեւույթ էր: Տրամադրության մարդ էր, որ կարող էր հասնել նույնիսկ ինքնակորուիս վիճակի, հիստերիկ լացի ու ծիծաղի: Խռովահույզ էր,, տաքարյուն ու կրքոտ, անմիջական, բռնկուն ու մոլեգին: Խելահեղ էր սիրո մեջ, բայց եւ անսահման նուրբ ու քնքուշ: Գիտեր տառապանքից ու ցավից ճչալ, նաեւ` այդ ցավը մեեռցնել թմբիրի մեջ: Կյանքում եւ կենցաղում օրինակ էր վերցնում մեծություններից, մտքով ու գործով նրանց հետ էր, իսկ խոսքով ու պայքարով` իր առօրյա շրջապատի, ուր բարեկկամներն էին ու հակառակորդները:Ում սիրում էր` սիրում էր, ում չէ` պիտի խայթեր: Հանչարներին հատուկ կռահման ուժով իմացավ, որ ինչ շատ եսսիրում, ինչի տրվում ես անմնացորդ, դա է երբեմն քեզ կործանում է: Չարենցը շատ լա գիտեր իր արժեքը... Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987, մարտի 25 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  ՀՍՍՀ,Երևան, Ալավերդյան համար 37 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4231 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6479