«Ավանգարդ»-38 /1026/., «Մեկ Նաիրի երկու պոետի համար», էջ`3-րդ

«Ավանգարդ»-38 /1026/., «Մեկ Նաիրի երկու պոետի համար», էջ`3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է, որ մեր բանաստեղծության մեջ Նաիրյան- Նաիրական երեւույթը արմատավորել են Տերյանն ու Չարենցը: Դարի երկրորդ տասնամյակի վերջին Չարենցը, ինչպես Տերյանը հանգում է Նաիրիին: Բայց Չարենցի Նաիրին Տերյանի Նաիրին չէ: Չարենցի նաիրյան առաջին արձագանքը «Նայիրի երկրից» պոեմն է /1920/, Չարենցը Նաիրի է մտածում որպես զինվոր եւ որպես նրա դարավոր պայքարի երգիչը` «Ոսկի երակը հնամյա ցեղի»: Չարենցը ոգու Նաիրին որոնում է իրականության մեջ, որոնում է նրա կենդանի հիշատակները, այն կենսանյութը, որ մահ չի ճանաչում, որպեսզի հավատա, որ Նաիրին կա: Չարենցի Նաիրյան որոնումների մեծագույն գտածոն «Երկիր Նաիրի» վեպն է, որի բնաբանը վերցրել է Վ. Տերյանից` «Այստեղ նաիրյանն է նազում: Կյանքի վերջին տարիներն Չարենցի բանաստեղծական տրտմությունը վերստին դեպի Տերյան է տանում, դեպի անաղարտություն, դեպի նախնական տեսլական, գեղեցկության պատկերներ: «Չմոռանանք, որ Ղարսը «Երկիր Նաիրի» մայրաքաղաքն է», - ավարտում է իր խոսքը Ռ. Մարգարյանը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987, մարտի 25 Չափս՝  60 x 42 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4230 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6478