«Գրական թերթ» N12

«Գրական թերթ» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում «Եղիշե Չարենցի ծննդյան 75-ամյակը» խորագրի տակ Գրիգոր Հակոբյանի «Չարենցը Մայկոպում» տեղեկագրությունն է՝ Չարենցի հայրական երկրորդ տան (Մայկոպում) վերաբերյալ: Նույն էջում Արփիկ Ավետիսյանի «Չարենցը Զապել Եսայանի գնահատությամբ» հոդվածն է: 3-րդ էջում Գարեգին Բեսի «Անեն ինչում Չարենցն էր» հուշագրությունն է, ուր հեղինակն անդրադառնում է Պետհրատում աշխատած ժամանակ Չարենցի հետ հանդիպումներին: Բեսի հրատարակած գրքի առիթով հետաքրքրաշարժ զրույցին: 2-րդ էջին ժող.նկարիչ Հ.Կոջոյանի՝ Ե.Չարենցի վերջին մատյանի (1933թ) «Գիրք ճանապարհի» ժողովածուի կազմի նկարչական ձևավորման վերատպությունն է: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  168 29 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ160