«Սովետական Հայաստան»-213 /20534/., «Ողբերգության այլաբանություն»

«Սովետական Հայաստան»-213 /20534/., «Ողբերգության այլաբանություն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը ԳԱԹ-ի Չարենցի ֆոնդի 119 համարի տակ պահվող «Մի ամայի վայրում, չգիտեմ որտեղ» տողով սկսվող անտիպ մի պոեմի մասին է: Այլաբանություն է 1930-ական թվականների դժոխային ժամանակների մասին, թե ինչպես էին մատնություններով ու զրպարտություններով մարդկանց հանել իրար դեմ: Պոեմը 1930-ական թթ. մեր կյանքի ճշգրիտ վավերագիրն է, ունի թե ինքնակենսագրական եւ թե պատմա-հասարակական կարեվոր արժեք: Պոեմը յոթ էջ է, գրված կապույտ թանաքով, փոքրիկ, նեղ թղթերի վրա: Հինգ էջ գրված է թղթի երկու երեսին, տողերի քանակը տատանվում է 11-16 եվ 22-27-ի միջեվ: Էջերի համարակալումը խառն է, անհստակ: Գրած պետք է լինի 1935-37թթ. : Հոդվածից հետո տպագրված է «Մի ամայի վայրում չգիտեմ որտեղ....» պոեմը, որի վերջին տողն է . «Այն էլ ձեռնոց...»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4460 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6727