««Սովետական դպրոց»-10 էջ 3-րդ /3018/., «Չարենցի հին ու նոր սերերը»

««Սովետական դպրոց»-10 էջ 3-րդ /3018/., «Չարենցի հին ու նոր սերերը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանի հոդվածի նյութը Չարենցի անտիպներն են, որոնք պահվում են Երեվանի ԳԱԹ-ի Չարենցի ֆոնդում: 1920-21 թվականներին սիրո հրդեհն այրում էր 23-24-ամյա երիտասարդի հոգին: Եվ մեկը չէր նրա սերը, մեկից «դաղվածներից» չէր նա: Արմենուհի Տիգրանյան, Լեյլի, Արփենիկ Տեր -Աստվածատրյան` հիմնավոր ու վերջնական սերը, Մագդա Բուրջալյան, Արմիկ Ջիդեջյան` կանացի հավերժական տարերքի մարմնացում. ահա 1920թվականից մինչեւ իր կյանքի վերջը բանաստեղծությունների շարքեր գրած ու նվիրած բանաստեղծի սերերի փունջը: Սիրո ինքախոշտանգող տառապանքը այս տարիներին կարծեք թե ներքին անհրաժեշտություն է զգում միավորվելու մեկ ամբողջության մեջ: Արդյունքը «Նավզիկե» պոեմն է, սիրո մի Աստված, դեպի որը նա գնացել է անվերջ ու անդադար եւ այդպես էլ չի հասել...: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4453 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6718