«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 3 , Հր. Հովհաննիսյան«Պոեզիայի մշտադալար ծառը», էջ` 86

«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 3 , Հր. Հովհաննիսյան«Պոեզիայի մշտադալար ծառը», էջ` 86

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Կուրտիկյան, խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան: Սպիտակ եվ նարնջագույն գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են: Հր. Հովհաննիսյանն իր այս շահերը գրել է Հայաստանի գրողների 7-րդ համագումարին ընդառաջ: Խոսել է պոեզիայի կյանքի մասին, պոեզիայի «լինել թե չլինելու»մասին: Պոեզիան մարդուն օգնում է բարձրանալու կատարելության աստիճաններով: Նա մարդու առաջնորդ-ընկերն է, ոչ թե նրա հաճոյակատար ....,- գրում է հեղինակը: Տաղանդավոր պոեզիան ընդհանրապես չի կրկնվում, թեպետ արտաքուստ կարելի է թեմաների նույնություն տեսնել շատ բանաստեղծների մոտ: Հիշենք Ռ. Պատկանյանին, Թումանյանին, Սիամանթոյին, Տերյանին, Չարենցին...: Իհարկե նրանց ստեղծագործությունների մեջ կարելի է գտնել նմանության շատ տարրեր, միաժամանակ նրանք հիմնավորապես տարբերվում են իրարից եվ ամեն մեկը լիովին պատկանում է իր ժամանակին: Զանգի նման պիտի ղողանջի Չարենցի խոսքը «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»:... ...Բանաստեղծության հրաշքը շարունակվում է, երբ այն թարգմանվում է մեկ, կամ մի քանի լեզուներով: Թարգանություններում Չարենցի լեզվական կախարդությամբ անմահացել է, զրկվել հյութից եվ համից, ուժից ու գեղեցկությունից: Չարենցը նաեվ նորարար էր: Նա կարողացավ նոր միջոցներով նոր երգեր, նոր նվագներ հնչեցնել, որոնք նոր էին, որովհետեվ նոր էր հայ ժողովրդի համար ստեղծված պատմական իրականությունը: Պոետները գակլիս ու գնում են, պոեզիան մնում է մշտնջենապես: Գյոթեն գանգատվում է, որ դարն առաջնորդում է ոգին, միտքը, իսկ մուսան արդեն քարշ է գալիս նրա ետեվից: 2 դար անց Չարենցը գրեց իր նշանվոր Անվանաթերթի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Էջ՝  160 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2848 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6095?