Թերթ-հոբելյանական «Եղիշե Չարենց», «Ռէվոլիիցիայի նայիրեան պոէտ Չարենցին», «Նուիրական Չարենցին»

Թերթ-հոբելյանական «Եղիշե Չարենց», «Ռէվոլիիցիայի նայիրեան պոէտ Չարենցին», «Նուիրական Չարենցին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի վերնամասում նվիրատուի ընծայագիրն է` սեվ թանաքով. «Նվեր Եղիշե Չարենցի տուն-թանգարանին` Երեվան, մեծ հայորդիի ծն. 90-րդ տարելիցին (1897-1987թթ.) առթիվ, երկյուղածությամբ եվ խորին հարգանքներով. Ռուսե. Բուլղարիա. հուլիս 1988թ. հեղինակը` Հովհաննես Պասկունի»:Զետեղված են «Եղիշե Չարենց» (ծննդյան 60-ամյակի առթիվ), «Ռէվոլիիցիայի նայիրեան պոէտ Եղիշե Չարենցին», «Նուիրական Չարենցին» բանաստեղծությունները: Պարսկունին ուղարկել էնաեվ մեքենագիր նամակ (Ռուսե, Բուլղարիա 15մարտի 1989թ.), որտեղ ներկայացնում է նաեվ թանգարանի տրամադրությանը հանձնած իր նյութերը` թվով` 4: Նյութերի մեջ են վերը նշած բանաստեղծությունների ձեռագրերը (գրվածայցետոմսի վրա սեվ թանաքով), ընծայագրով. «Եղիշե Չարենցի տուն-թանգարանին մեծ հայորդիի ծննդյան 90-ամյակի առթիվ (1897-1987թթ.) Հովհաննես Պասկունի»: «Նվիրական Չարենցին» բանաստեղծության տակ «Ռուսե, Բուկղարիա, հուլիս/էչրրթ. թվագրումն է եվ«Նվեր Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանին մեծասքանչ հայ բանաստեղծի ծն. 90-ամյակի (1897-1987թթ.) առթիվ Հ. Պ. » ընծայագիրը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հովհաննես Պասկունի Նյութը՝  կավճաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4495 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6764