«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 10, Ալմաստ Զաքարյան  «Ե. Չարենցի 1920թ. բանաստեղծական շար»

«Սովետական գրականություն եւ արվեստ» համար 10, Ալմաստ Զաքարյան «Ե. Չարենցի 1920թ. բանաստեղծական շար»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Կուրտիկյան, խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան: Սպիտակ եվ նարնջագույն գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, թվեր:Շապիկի եվ անվանաթերթի վերին ձախ կողմում ամսագրի խորհրդանիշ-պատկերն է: Վերջին չորս էջերը կողակարից պոկված են, պատռած, 157-րդ էջ. ներքեվում 0.5սմ. չափսով պատռած է, վերջին էջը սոսնձած է կազմին: Չարենցագետ Ալմաստ Զաքարյանն իր ուսումնասիրության մեջ ներկայացնում է Ե. Չարենցի 1920թ. հյուսած «Էմալե պրոֆիլը ՁԵր», «Տաղարան», եվ յոթ բալլադներ շարքերի, ժողովածուում տեղ գտած Տիգրանյանին նվիրված բանաստեղծություններըի ստեղծագործական պատմությանը վերաբերող հանգամանքներ: Վերջին բանաստեղծությունները ԳԱԹ-ին է տրամադրել Վարդգես Ահարոնյանը` Արմեն Տիգրանյանի նախկին ամուսինը: Արմենուհու մահից /1920թ/ հետո` 1964-ին այցելել է Երեվան եվ թանգարանին հանձնել Ա. Տիգրանյանին նվիրած Չարենցի «լուսազարդ սիրո» մասունքները: Ա. Տ. սերը Չարենցի համար հոգեվոր-մտերմական բարձր զգացմունք էր «իմաստասիրական, գեղագիտական սեր»:«Տաղարանը» Չ-ի տառապող նկարագրի եվ տաքարյուն պահվածքի բացատրության դրամատիկ վավերագիրն է: «Փողոցային պչրուհուն» բալլադներ շարքը տեղ է գտել բանաստեղծուհի Լեյլիի ալբոմում, ում , հավանաբար իրենց սերն են վստահել Չ. ու Ա. Տ., առավելապես բաժանումների դառնություններին են վստահել.... Անվանաթերթի աջ եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  160 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  26սմ x 17սմ Տպարան՝  Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3040 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6097