Սաշա Օգանիզաշվիլին կնոջ հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հայ տաղանդավոր քամանչահար Սաշա Օգանիզաշվիլին, կնոջ՝ Մարիա Զաքարյանի հետ։ Երիտասարդ ամուսինները պատկերված են ընտիր եվրոպական հագուստներով․ Օգանիզաշվիլին հագել է երկար, անգլիական օձիքով բաճկոն, կարճ ելակ, սպիտակ վերնաշապիկ, որի տակից մուգ գույնի մետաքսե ժապավեն է կապել։ Ելակի կրծքին երևում է ժամացույցի շղթան։ Մի ձեռքով գրկել է կնոջ մեջքը, մյուսը դրել է գրպանը։ Տիկին Զաքարյանը փոքր-ինչ ցածրահասակ է։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ. Բարձրություն (սմ)՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/6 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503