Կովկասի անվանի երաժիշտները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են XX դ․ սկզբների Կովկասի անվանի երաժիշտներ Սաշա Օգանիզաշվիլին, Ջաբար Կարյագդին, Զարգյար Մահմեդը և Սամսոն Կարապետյանը։ Նրանք բոլորն էլ վերարկուներով են, գլխարկներով (Օգանիզաշվիլին ու Կարապետյանը հովհարով գլխակ են դրել, իսկ մյուս երկուսը՝ կարակուլե փափախներ)։ Բոլոր չորս երաժիշտներն էլ հատուկ լուսանկարվելու դիրք են ընդունել (երեքը նստած՝ մեկը՝ կանգնած)։ Երկու հայ երաժիշտները հենվել են սեղանին։ Նրանց ետևում ուրվագծվում է ֆոնը․ աջ կողմում ծաղիկներ են, ձախում՝ բազրիք։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  15.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Բարձրություն (սմ)՝  11 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503