Թիֆլիսի հայ երաժիշտները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են թիֆլիսցի հայ երաժիշտները։ Ձախից՝ թառը ծնկների մոտ, գետնին հենած, եվրոպական հագուստով ու փողկապով, ժպտադեմ Սամսոն Կարապետյանն է, նրա կողքին՝ դափահար և երգիչ Կարո Աղջոյանը (կանգնած զինվորական համազգեստով)։ Նա մի ձեռքով հենվել է դաշնամուրին։ Բաց դաշնամուրի դիմաց նստել է դաշնակահար Սիրունյանը՝ ձեռքը նվագարանին հենած։ Նա սև վերնաշապիկով է, ծաղկավոր, լայն փողկապով։ Նրա կողքին նստած է քամանչահար Սերգեյ Հովսեփյանը՝ (Օսիպով) զինվորական համազգեստով, նվագարանը ձեռքին։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  32 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  22.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/5 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503