Սայաթ-Նովա: /Երգեր/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ-Նօվայ: /Երգեր/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ-Նօվայ: /Երգեր/. Գ. Ախվերդեանի «Յառաջաբանով». Հրատարակութիւն Հայ գրողների Կովկ. ընկերութեան /2-րդ հրատ., լրաց./. - Թիֆլիս, 1914, տպարան Ն. Աղանեանի: Շապիկը սպիտակ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին դարչնագույն-կարմրավուն ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում են Սայաթ-Նովայի մահարձանի նկարը և 3 թերթ ֆաքսիմիլե՝ Սայաթ-Նովայի երգերի բնագրերով: Էջեր 118-ի և 120-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 1-81 չեն համարակալված: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները և կռնակը խունացած ու մասամբ մաշված են: Հեղինակ՝  Սայաթ-Նովա Էջ՝  II, Ա-ԻԹ, 120, 1 թ. նկ., 3 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  25,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/597