Մանանա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մանանայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ժողովեալ և ի լոյս էած Գ. Սրուանձտեան. Մանանայ. - Կ. Պոլիս, 1876, տպ. Ե. Մ. Տնտեսեան: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սպիտակավուն-կապտավուն ու բաց բալագույն ալիքաձև նախշերով ողորկ թղթով: Կռնակը լայն է՝ մատնեքավոր մակերեսով բալագույն սոսնձալաթից, վերևում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Առաջին Ֆորզացի վերևի մասում Հովհ. Թումանյանի ձեռքով մատիտով գրված է՝ «Սրուանձտեան: Մանանայ: Յ. Թ.»: Գրքի սկզբում կա հեղինակի տպագիր ընծայականը՝ Հովսեփ Իզմիրլյանին, որի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 17-ի և 452-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Մի շարք էջերում կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Սրվանձտյան Գ. Էջ՝  456 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1876 Լայնություն (սմ)՝  10,2 Երկարություն (սմ)՝  16,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/737-1