I - Դավիթ և Մհեր: (Ժողովրդական վեպ): Քննադատություն; II - Դավիթ և Մհեր: Ժողովրդական դյուցազնական վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  I - Դաւիթ եւ Մհեր: (Ժողովրդական վէպ): Քննադատութիւն; II - Դաւիթ եւ Մհեր: Ժողովրադական դիւցազնական վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ 2 գիրք է՝ I - Լէօ. Դաւիթ եւ Մհեր: (Ժողովրդական վէպ): Քննադատութիւն. Արտատպած «Գրականական եւ պատմական հանդիսից». - Մոսկուա, 1891, տպարան Մկրտիչ Բարխուդարեանի; II - Մ. Աբեղեան. Դաւիթ եւ Մհեր: Ժողովրադական դիւցազնական վէպ. - Շուշի, 1889, տպարան Միրզաջան Մահտեսի-Յակովբեանցի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են կարմիր՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակը կարմիր կաշվից է, վերևում դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևում՝ «Յ.Թ.» անվանատառերը: Գիրք I-ի էջ 17-ի ներքևի աջ անկյունում՝ բնագրի վրա, վերջին էջ 61-ին հաջորդող էջի կենտրոնում, նաև գիրք II-ի էջեր 17-ի և 151-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Երկու գրքերի մի քանի էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմերեսները խունացասծ են, կռնակը` մասամբ մաշված: Հեղինակ՝  Լեո; Աբեղյան Մ. Էջ՝  61; 151 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  I - 1891; II -1889 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/644