Ջուլհակուհին (1980)

Ջուլհակուհին (1980)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Աղյուսապատ մռայլ ինտերիերում՝ գորգի տորքի առջև, փայտե փոքրիկ աթոռին նստած շիկահեր կին: Հագին կարմիր զգեստ, սև կիսագուլպաներ, կարմիր կոշիկներ: Տորքի վերևից կախված թելերի երեք երկար կծիկներ, կողքից՝ծղոտե զամբյուղի մեջ կարմիր թելերի կծիկներ: Կնոջ թիկունքում փոքրիկ ծղոտե օրորոց՝ թափանցիկ ժանյակով ծածկված: Օրորոցի կողքին փայտե փոքրիկ սեղան փոքրիկ ծածկոցով, վրան՝ երկու կծիկ և էլեկտրական լամպ: Պատին ամրացված նավթավառ լամպ: Դեպի ձախ՝ որմնախորշի մեջ, պահարան՝ փայտե բաց դռներով: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  83*70 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-205/5