Մատնաքաշ (1980)

Մատնաքաշ (1980)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Դարչնականաչավուն սալահատակ ինտերիերում, կողքից պատկերված հացթուխ գործողության պահին՝ սևահեր, բեխերով, գոգնոցով տղամարդ: Տղամարդը երկար փայտե բահի վրա հերթականությամբ շարված հացերը տեղադրում է աղյուսապատ վառարանի մեջ: Աջ կողմում՝ դարակների վրա և մեծ արկղի մեջ՝ իրար վրա և կողք կողքի շարված են կլոր հացեր: Հացթուխի թիկունքում՝ պատին հենված, երկու փայտե բահ և մեծ փայտե տակառի մի հատված: Վերևում գերանածածկ առաստաղի մի հատված: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925) Նյութը՝  Ստվարաթուղթ,կտավ, յուղաներկ Չափս՝  60.5*65 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-205/4