Բուխարու մոտ (1977)

Բուխարու մոտ (1977)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Աղյուսապատ և սալահատակ ինտերիերի կենտրոնում՝ աստղանման զարդանախշով աղյուսաշար փոքրիկ բուխարի, ստորին հատվածում մեծ և փոքր երկու կլոր անցքերով: Բուխարուց դեպի աջ՝ փոքրիկ փայտե աթոռին կիսադեմով նստած սևահեր, բեխերով տղամարդ, գրկում՝ կտրատած գերանի խուրձ: Ոտքերի առջև՝ հատակին, ևս երեք կտոր փայտ: Բուխարուց դեպի ձախ՝ կիսադեմով կանգնած կնոջ ֆիգուր, փոքր-ինչ կռացած, ձախ ձեռքը բուխարու վրա, աջ ձեռքում՝ մոխրով լի դույլ, վրան՝ փոքրիկ բահ: Կինը կարմիր զգեստով է, սև գոգնոցով, գլխարկով: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  60*50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-215/2