Պատկերասէր պատկերատեաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Պատկերասէր պատկերատեաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղուկաս Վանանդեցի. Պատկերասէր պատկերատեաց: Սէր է համաձայնութիւն պատկերաց. Յօրինեալ երկասէր՝ և տպադիր աշխատանօք Ղուկասու Դպիր Վանանդեցւոյ. - Յ' Ամստրդամ, յ' Ամի 1716 և 'ի Թուին Հայոց 1165, տպարան Ղ. Վանանդեցւոյ: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը նոր են՝ մուգ շագանակագույն կաշվից: Էջերի եզրերը պատված են մանր կարմրավուն պուտերով ներկաշերտով: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակավուն ստվար թղթից: Տիտղոսաթեթին՝ աջից, պահպանվել է սև թանաքով մակագրության մի մասը՝ «...Մատենադարանին...», տիտղոսաթերթի դարձերեսին կա սև-սպիտակ սրբապատկեր: Էջ 3-ի վերևի մասում նույնպես կա սև թանաքով մակագրություն՝ «Յարութինեանց»: Բոլոր էջերի տեքստերը շրջանակված են սև մանր բուսանախշերով ուղղանկյուններով: Գիրքը վերականգնված է, պակասավոր՝ չկա վերջը՝ սկսած էջ 445-ց, որոշ էջերին կան ջրահետքեր ու սնկահետքեր: Հեղինակ՝  Ղուկաս Վանանդեցի Էջ՝  448 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1716 Լայնություն (սմ)՝  10,2 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/724