Նոր Կտակարան տեառն մերո Հիսուսի Քրիստոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր Կտակարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նոր Կտակարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Ըստ հարազատ նախնի թարգմանութեան հադերձ հաւատարիմ բացայայտութեամբ ի հասարակաց լեզուի: Ի հայրապետութեան տեառն Ներսեսի արժանընտիր կաթուղիկոսի Ամենայն հայոց եւ Ասպետի: Երրորդ տիպ հանդերձ վկայութեամբ. - Ի Կոստանդնուպօլիս, 1856, ի տպագրատան Ա. Պ. Չըրչիլի: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ դարչնագույն կաշվով: Կազմերեսներին դրոշմված են բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է սև կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, երկայնքով դրոշմված են հորիզոնական ոսկեգույն գծեր: Առաջին ֆորզացին կան բազմաթիվ մակագրություններ հասարակ ու կարմիր մատիտներով, աջ կողմում՝ «Այս գիր Օվանէս Միքելեանց» և «Այս Աւետարանը առեցի 1865 ամի Յունիսի 13-ն Խ. Մէլիքեանց» սև թանաքով մակագրությունները: Վերջին ֆորզացին նույնպես կան մատիտով մակագրություններ, ձախ կողմում՝ «Այս Քերականութիունս ԳԲատկանի մին մանէթ օգտանասուն կոպեկ արձաթ 1865 ամի Հօկտեմբերի 22-ն Խաչատուր Մէլիքեանց Թաթոսեան» սև թանաքով մակագրությունը: Բնագիրը տպագրված է սյունակներով՝ զուգահեռ գրաբար և աշխարհաբար: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, ֆորզացներին կան կարմիր զմուրսի հետքեր, սնկահետքեր և այլ կեղտաբծեր: Էջ՝  934 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1856 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/470-2