Նոր Կտակարան տեառն մերո Հիսուսի Քրիստոսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր Կտակարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նոր Կտակարան տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Ըստ հարազատ նախնի թարգմանութեան հանդերձ հաւատարիմ բացայայտութեամբ ի հասարակաց լեզուի: Ի հայրապետութեան տեառն Ներսեսի արժանընտիր կաթուղիկոսի Ամենայն հայոց եւ Ասպետի: Երրորդ տիպ հանդերձ վկայութեամբ. - Ի Կոստանդնուպօլիս, 1856, ի տպագրատան Ա. Պ. Չըրչիլի: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն կաշվով: Կազմերեսներին դրոշմված են մուգ դարչնագույն բուսանախշեր: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, երկրորդ կազմերեսի դարձերեսին՝ կենտրոնում, տիտղոսաթերթի ներքևի մասում, էջ 17-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, և էջ 929-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ֆորզացները բաց վարդագույն ողորկ թղթից են: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թաանաքով մակագրություն՝ «...Т. Каспаровъ» (մակագրության սկիզբը դժվար ընթեռնելի է): Բնագիրը տպագրված է սյունակներով՝ զուգահեռ գրաբար և աշխարհաբար: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակի դրոշմվածքները մաշված են, ֆորզացներին կան տարբեր բնույթի կեղտաբծեր, որոշ էջեր վնասված են, սնկահետքերով, 11-14 էջերը բացակայում են: Էջ՝  934 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1856 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/470-1