Գիրք պատմութեանց: Սակս դիպուածոց Հայաստանեայց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք պատմութեանց: Սակս դիպուածոց Հայաստանեայց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Առաքել Դավրիժեցի. Գիրք պատմութեանց: Սակս դիպուածոց Հայաստանեայց՝ և ևս գաւառին Արարատոյ՝ և մասին Գողթան գաւառի, սկսեալ ի թուոյն հայոց 1054-են մինչև յաւարտ պատմագրութեան այլևս ի յիշումն ածեալ մասնաւորաբար աստի և անտի. Շարադրեալ վարդապետին Առաքելոյ Դավրէժացւոյ. - Յամստէլօդամ /Ամստերդամ/: Ոսկան Երևանցի, 1669, տպարան Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը նոր են՝ մուգ շագանակագույն կաշվից: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով, որի վրա դրոշմված են բուսանախշեր: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ստվար թղթից: Էջ 95-ի ներքևի լուսանցքում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է, պակասավոր՝ չկան տիտղոսաթերը, սկիզբը՝ մինչև էջ 7-ը, և վերջին 649-650 էջերը, որոշ էջերին կան ջրահետքեր ու սնկահետքեր: Հեղինակ՝  Առաքել Դավրիժեցի Էջ՝  650 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1669 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/736