Ուլնիա կամ Զէյթուն լեռնային ավան ի Կիլիկիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ուլնիա կամ Զէյթուն լեռնային աւան ի Կիլիկիա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Յ. Յ. Ալլահվէրտեան. Ուլնիա կամ Զէյթուն լեռնային աւան ի Կիլիկիա: Նկարագիր տեղական, կենսական, բանասիրական եւ լեզուաբանական. - Կ. Պոլիս, 1884, տպագրութիւն Գ. Պաղտատլեան (Արամեան): Շապիկը նոր է, բաց աղյուսագույն փափուկ ստվարաթղթից: Երկու կազմերեսներին սոսնձված են հին կազմերեսների հիմնական հատվածները՝ բաց վարդագույն թղթից: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կերնտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Էջ 17-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 207-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Ալահվերդյան Հ. Հ. Էջ՝  207 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1884, շպկ.` 1855 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/700-2