Քյորօղլի: Արկածներ Քյորօղլու կյանքից

Քյորօղլի: Արկածներ Քյորօղլու կյանքից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քեօրօղլի: Արկածներ Քեօրօղլու կեանքից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղ. Աղայեան. Քեօրօղլի: Արկածներ Քեօրօղլու կեանքից. Նըւէր հայ կտրիճներին. - Թիֆլիս, 1908, տպարան «Էպօխա», Գանովսկայա փող.: Շապիկը բաց վարդագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսի կենտրոնում պատկերված է գրքի հերոսը՝ նժույգին նստած, վերևի ու ներքևի մասերում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները մաշված, խունացած և մասնատված են, տարբեր բնույթի կեղտաբծերով: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  31 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  21,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/346