Հայ ժողովրդական ավանդություններ: Ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ ժողովրդական աւանդութիւններ: Ժողովածու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տիգրան Նաւասարդեանց. Հայ ժողովրդական աւանդութիւններ: Ժողովածու: Գիրք 1 - Հանելուկներ; Գիրք 2 - Անեծքներ, օրհնութիւններ, երդումներ, շուտասելուկներ, փաղաքշական խօսքեր, առածներ եւ երգեր. - Թիֆլիս, 1883, տպարան Էմին Տէր Գրիգորեանցի: Շապիկը մոխրակապույտ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծապատիւ պ. Յովհաննէս Թումանեանցին ժողովողից: 23 փետր. 1903», իսկ դարձերեսին` Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 48-ի ներքևի լուսանցքում: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գիրքը վերականգնված է: Էջ՝  22; 48 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,5 Կազմող՝  Նավասարդյան Տ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/640