Ընձենավորը: Պոեմա: Հեղինակի կենսագրությամբ և կարևոր տեղեկություններով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ընձենաւորը: Պօէմա: Հեղինակի կենսագրութեամբ եւ կարեւոր տեղեկութիւններով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընձենաւորը: Պօէմա: Հեղինակի կենսագրութեամբ եւ կարւոր տեղեկութիւններով (Երկու պատկերով). Համառօտեց Յարութիւն Միրիմանեանց. - Թիֆլիս, 1896, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Շապիկը բաց վարդագույն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծ պ. Յովհաննէս Թումանեանին յարգանօք նուէր աշխատասիրողից. 1896 թ. յուլիսի 20-ին»: Տիտղոսաթերթին հաջորդում է Շոթա Ռուսթավելու պատկերով ճակատանկարը, որի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 78-ի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի վրա: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Ռուսթավելի Շ., Էջ՝  78 էջ, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  21,2 Փոխադրող՝  Միրիմանյանց Հ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/625