Մարդ-առյուծ: Առասպելական պոեմա: (Պատկերազարդ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մարդ-առիւծ: Առասպելական պօէմա: (Պատկերազարդ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գ. Ծերեթէլի. Մարդ-առիւծ: Առասպելական պօէմա: (Պատկերազարդ). - Թիֆլիզ, 1895, տպարան Մ. Շարաձէի: Շապիկը սպիտակավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվլաները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին յարգանքով նուէր փոխադրողից: 1896 Յուլիսի 23-ին: Թիֆլիս», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի վերջում՝ առանձին էջի վրա, տպագրված է հրատարակչի ազդագիրը, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները թեթև խունացած են: Հեղինակ՝  Ծերեթելի Գ. Էջ՝  51 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  22,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/608