Շաբաթաթերթ «Գրական թերթ»-135 /2386/., «Չարենցի «Էլեգիայի»գրապատմությունը», «Նորահայտ էջեր` 1930-ական

Շաբաթաթերթ «Գրական թերթ»-135 /2386/., «Չարենցի «Էլեգիայի»գրապատմությունը», «Նորահայտ էջեր` 1930-ական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վ. Առաքելյանն իր հոդվածում անդրադառնում է Ավ. Իսահակյանի հետ իր զրույցներից մեկում Չարենցի մասին Վարպետի հայտնած գաղտնիքը կապված «Էլիգիայի» գրապատմությանը: Նշում է, որ Չարենցը Վենետիկում եղած ժամանակ ավելի թունդ դաշնակցական էր, քան Չարենցը, շատ ավելի դառն էր տանում անկախության կորուստը, չէ որ ինքն էլ ամեն ջանք գործ էր դրել, որ այդ անկախությունը վերանա եւ նոր կարգեր հաստատվեն, որոնք եւ բերեցին Երկիր Նաիրիի կործանումը: «Նորահայտ էջեր 1930-ական թթ. գրական կյանքից» հոդվածում ներկայացված են ` Ա. Վշտունու հայտարարությունը, Ալազանի գրությունները ՀԿ/բ/Կ Կենտկոմի քարտուղարությանը, Ե.Չարենցի նամակը Դ. Սիմոնյանին 1933թ.26.11-ին: 1933թ. գրական կյանքը եռում էր արտակարգ լարվածությամբ. ընդունվում էին որոշումներ` նպատակ ունենալով դատապարտելու «նացիոնալիզմը» եւ գրողերին մղելու ինքնաքննադատության եւ հենց այս օրերին էլ ամրապնդվեցին 1937թ. հիմքերը, խոստովանողները հետո պիտի առաջինը մեկուսացվեին: Այս առումով ներկայացվում է Բակունցի գրությունը Ե. Չարենցի , Մ. Արմենի բացատրությունը, Հ. Վ. Նորենցի, Քոչարի, Հովնանի, Հ.. Մկրտչյանի, Ն. Զարյանի դիտողությունները եւ խոսքը: Աքսորի ու գնդակահարության դատապարտվածներն այլեվս անելիք չունեին: Իսկ ապրողները դեռեւս պիտի հաստատեին իրենց ապրելու իրավունքը: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, օգոստոս 24 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4600 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6859