«Լրաբեր Հասարակական գիտությունների»  N7

«Լրաբեր Հասարակական գիտությունների» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  կրեմագույն կազմին սեւ տպատառերով, ներդիրներով ամսագիր: «Գիտական լրատու» բաժնում «Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում» փոքրածավալ ծանոթություն է այն մասին, (էջ 113) որ 1969թ. ապրիլի 23-24-ին տեղի է ունեցել ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների եւ ասպիրանտների գիտական նստաշրջան՝ նվիրված հայ գրականության պատմության ու տեսության տարբեր հարցերի: Նստաշրջանի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ լսել են տեքստաբանության բաժնի գիտաշխատող Անահիտ Չարենցի (Ե.Չարենցի կրտսեր դուստրը, ծնվ.1935թ.) «Եղիշե Չարենցի անավարտ պոեմի մասին» զեկուցումը: Ինստիտուտի դիրեկտոր Վ.Նալբանդյանի բացման խոսքից հետո լսվել են մի շարք զեկուցումներ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1326 233 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2630