Օրաթերթ «Ավանգարդ»-82 /10825/., «Կոչ ժողովրդին» Ե.Չարենց «Պատգամ»-էջ`4-րդ

Օրաթերթ «Ավանգարդ»-82 /10825/., «Կոչ ժողովրդին» Ե.Չարենց «Պատգամ»-էջ`4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Պատգամը» Չարենցի գաղտնագրված կտակն է` հասցեգրված իր ժողովրդին: Այս հոդվածը գրվել է թերթի խմբագրի առաջարկությամբ: Հեղինակը նշում է, որ «Պատգամը» երկշերտ է: Մի կողմից օրվա համար բնութագրական կարմիր ու ոսկի գույների փայլ, մյուս կողմից` ժողովրդի «խորամիտ» անցյալի նժարում նոր կյանքի հետ: Իսկ այդ տարիներին անցյալը հիշելն անգամ քաղաքական հանցանք էր` «անցյալի իդեալականացման», «նացիոնալիզմի», «սոցիալիստական առօրիայից փախուստ տալու» մեղադրանքով: Գաղտնագիրը բացվել է «Գ.ճ.» երկրորդ տարբերակի տպ. հետո եւ որպես քաղաքական մեղադրանք ուղղվել բանաստեղծի դեմ եւ 1936թ. նոյեմբերի 16-ին տնային կալանքի մեջ գտնվող Չարենցը ենթարկվել է դաժան հարցաքննության, որտեղ նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ մերժել իրեն հասցեագրված մեղադրանքները: Չարենցը այդ բանաստեղծությունը գրել է 1933թ., երբ Հ-ի լեռնային շրջաններում վիճակը աղետալի էր, վերստին ցրվում քամու բերանն էր ընկնում ժողովրդի հունդը: Այսօր մեր ժողովուրդը կանգնած է ազգային, տարածքային, հոգեւոր համախմբման նոր անհրաժեշտության առջեւ: Ուստի, անսալով Չ-ի խորհրդին, մեր հավաքական ուժը փորձենք վերականգնել հնարավորին չափ անկորուստ եւ ամուր , գրում է Գասպարյանը: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, հուլիսի 25 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան, Օրձոնիկիձեի պող.2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4597 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6856