Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը: Իտալական հեքիաթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Մարդակերի աղջիկն ու խորհրդաւոր վարպետը: Իտալական հէքիաթ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մարդակերի աղջիկն ու խորհրդաւոր վարպետը: Իտալական հէքիաթ. Ռուսերէնից թարգմ. Յովհ. Թումանեան. - Թիֆլիզ, 1913, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը հարդագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերև ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի, սև թանաքով մակագրությունը՝ «Նվարդ», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 16-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները թեթև խունացած են: Թարգմանիչ՝  Հովհ. Թումանյան Էջ՝  16, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  23,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/601