Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը: Իտալական հ...
Մարդակերի աղջիկն ու խորհրդավոր վարպետը: Իտալական հեքիաթ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Մարդակերի աղջիկն ու խորհրդաւոր վարպետը: Իտալական հէքիաթ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մարդակերի աղջիկն ու խորհրդաւոր վարպետը: Իտալական հէքիաթ. Ռուսերէնից թարգմ. Յովհ. Թումանեան. - Թիֆլիզ, 1913, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը հարդագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերև ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի, սև թանաքով մակագրությունը՝ «Նվարդ», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 16-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները թեթև խունացած են:
Թարգմանիչ՝ Հովհ. ԹումանյանԷջ՝ 16, նկ.Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1913Լայնություն (սմ)՝ 17Երկարություն (սմ)՝ 23,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/601