Հերման և Դորոթեա

Հերման և Դորոթեա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հերման եւ Դորոթէա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գէօթէ. Հերման եւ Դորոթէա. Գերմաներէնից թարգմանեց Յարութիւն Պետրոսեան. - Վաղարշապատ, 1904, տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի: Շապիկը աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր ընծայականով թերթը, որի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին էջ 74-ի ներքևի լուսանցքում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է, իսկ սրան հաջորդող էջի դարձերեսին՝ կարմիր թանաքով կնիքը: Կազմերեսները պոկված են, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Գյոթե, Յոհան Վոլֆգանգ Թարգմանիչ՝  Պետրոսյան Հ. Էջ՝  74 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/634