Ժամանակագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ժամանակագրութիւն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մատթէոս Ոռհայեցի. Ժամանակագրութիւն. - Վաղարշապատ, 1898, տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի: Շապիկը բաց մոխրագույն՝ կանաչավուն երանգով, ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 1-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված: Մի քանի էջերի եզրերը ևս մաշված են: Հեղինակ՝  Մատթեոս Ուռհայեցի Էջ՝  (Ա-Է), 448 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/150