Հայոց պատմություն: Համառոտած մեր ազգի մանուկներին դասատվության համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց պատմութիւն: Համառօտած մեր ազգի մանուկներին դասատուութեան համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրեց Յովսէփ Չերքէզեանց. Հայոց պատմութիւն: Համառօտած մեր ազգի մանուկներին դասատուութեան համար. Տպագրեալ արդեամբք աղա Յովհաննու Ստեփաննոսեան Յովնանեանց. - Ի Թէոդոսիա, 1865, ի տպարանի Խալիպեան ուսումնարանի ազգիս Հայոց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են մուգ մանուշակագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը կաշվից է, կազմին հարող հատվածները՝ մուգ դարչնագույն, իսկ հիմնական հատվածը՝ բաց դարչնագույն; վերևի մասում դրոշմված է վերնագիրը, ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Առաջին տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (թույլ է երևում): Երկրորդ տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Էջ 208-ի ներքևի և էջ 268-ի ձախ լուսանցքներում կան համապատասխանաբար՝ «Ար. Զարգարեանց» և «Archak Zargareanc» սև թանաքով մակագրությունները՝ արված, հավանաբար, նույն անձի կողմից: Կազմերեսները և կռնակը խունացած են, առաջին տիտղոսաթերթին և որոշ այլ էջերին կան սնկահետքեր, ջրահետքեր: Հեղինակ՝  Չերքեզյան Հ. Էջ՝  (Ա-ԺԳ), 272 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1865 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/151