Ազգագրական հանդես: Պատկերազարդ: Երրորդ տարի. Գ գիրք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Ազգագրական հանդէս: Պատկերազարդ: Երրորդ տարի. Գ գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երվանդ Լալայեան. Ազգագարական հանդէս: Պատկերազարդ: Երրորդ տարի. Գ գիրք, N1. - Թիֆլիս, 1898, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ դարչնագույն շեղ զոլերով ու սև-բալագույն ալիքաձև նախշերով: Կռնակը դարչնագույն կաշվից է, կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 17-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Բովանդակության մեջ (էջ /1/) և 11-րդ էջին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կան սև-սպիտակ բազմաթիվ նկարներ, պատկերներ: Կազմը և կռնակը թեթև մաշված են: Կազմող՝  Լալայան Եր. Էջ՝  400, 80, նկ. Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/571-4