Հավաքումն վկայությանց Սուրբ գրոց: Քարոզիչներու և դասատուներու և առհասարակ բոլոր քրիստոնեից գործածությանը համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հաւաքումն վկայութեանց Սուրբ գրոց: Քարոզիչներու եւ դասատուներու եւ առհասարակ բոլոր քրիստոնէից գործածութեանը համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հաւաքումն վկայութեանց Սուրբ գրոց: Քարոզիչներու եւ դասատուներու եւ առհասարակ բոլոր քրիստոնէից գործածութեանը համար. Երրորդ տպագրութիւն նորոգ սրբագրութեամբ. - Նոր Եօրք, 1859, ի տպարանի Ամերիգայի Տետրակի ընկերութեան: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը մուգ շագանակագույն կաշվից են: Կազմերեսներին դրոշմված են երկրաչափական դրվագազարդ նախշեր; առաջին կազմերեսի և առաջին ֆորզացին հաջորդող «Countries Bible» խորագրով քարտեզի դարձերեսներին, նաև վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները բաց դեղնագույն թղթից են: Առաջին ֆորզացի ու տիտղոսաթերթի միջև ամրացված է 2 գունավոր քարտեզ՝ «The Holy Land» և «Countries Bible»: Բնագիրը տպագրված է սյունակներով՝ յուրաքանչյուր էջին 2 սյունակ: Կազմը և կռնակը խունացած են, կռնակի վերևի հատվածը՝ թեթևակի մաշված, բազմաթիվ էջերին ու ֆորզացներին կան մանր սնկահետքեր: Էջ՝  292, 2 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  19,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/740