I. Զտություն հայկաբանության, կամ Քերականություն հայկական; II. Քերականություն լաթինական հայերեն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Բնօրինակի անվանում՝  I. Զտութիւն հայկաբանութեան, կամ Քերականութիւն հայկական; II. Քերականութիւն լաթինական հայերեն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ երկու գիրք՝ I. Հովհաննես Հոլով. Զտութիւն հայկաբանութեան, կամ Քերականութիւն հայկական / Puritas linguae Armenicae. Շարագրեալ ի Յոհաննիսէ վրդպ. Կոստանդինուպօլսեցւոյ. - Romae, 1674, Typ. sacrae congreg de propaganda Fide; II. Հովհաննես Հոլով. Քերականութիւն լաթինական հայերեն / Grammatica Latina-Armenice. Շարագրեալ ի Յոհաննիսէ վրդպ. Կոստանդինուպօլսեցւոյ. - Romae, 1675, Typ. sacrae congreg de propaganda Fide: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բաց դարչնագույն կաշվով: Վերջին կազմերեսին, ֆորզացներին և մի քանի էջերին կան անհայտ անձի սև թանաքով անընթեռնելի մակագրությունները, թվանշումները: Բնագիրը զուգահեռ հայերեն ու լատիներեն է: Գիրքը մաշված է՝ կազմի և կռնակի կաշին կրկված, բազմաթիվ կեղտաբծերով, եզրերը՝ դեֆորմացված, ֆորզացները ու մի քանի էջերը մաշված են, գրեթե բոլոր էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Հովհաննես Հոլով Էջ՝  I.- 216; II.-216 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1674; 1675 Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/739