Հառաջաբան պատմության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Յառաջաբան պատմութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհաննու հայոց կաթողիկոսի Ջկի. Յառաջաբան պատմութեան. - Ա.տ., ա. թ.: Գիրքը ձեռագիր է: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բալագույն կաշվով: Կազմերեսների կենրոններում սոսնձված է բաց ու մուգ կանաչ, աղյուսագույն, դարչնագույն՝ մարմարե մակատեսքով ողորկ թուղթ: Վերջին կազմերեսի դարձերեսին կա «161 թ. 321 էջ» մանուշակագույն թանաքով թվանշումը: Կռնակին դրոշմված են բուսանախշեր: Թերթերի եզրերը ներկված են մոխրականաչավուն մանր պուտերով: Բոլոր էջերի ձախ ու աջ կողմերոմ գծված են կարմիր թանաքով լուսանցքներ: Բնագրի առաջին կեսի պարբերությունները համարակալված են՝ համարները գրված են մատիտով, ձախ լուսանցքներում: Կազմը և կռնակը խունացած են, եզրերը՝ մասամբ մաշված, ֆորզացներին կան տարբեր բնույթի տարածված կեղտաբծեր: Հեղինակ՝  Հովհաննու Հայոց կաթողիկոս Էջ՝  /361/ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  նշված չէ Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/742