Հասարակախոսություն աշխարհագրության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հասարակախօսութիւն աշխարհագրութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ստեփաննոս Ագոնց. Հասարակախօսութիւն աշխարհագրութեան. Որ բովանդակէ զընդհանուր գիտելիս աշխարհի, զուսումնականս` զբնականս և զքաղաքականս. Աշխատասիրութեամբ Տն. Տն. Ստեփաննոսի Գիւվէր Ագոնց Արք. Սիւնեաց և Ընդհանրական աբբայի Մխիթարեան միաբանութեան. - 'ի Վենետիկ, 1817, 'ի վանս Սրբոյն Դազարու: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են շագանակագույն` մատնեքավոր մակերեով, սոսնձալաթով: Կռնակը սև աշվից է, վերևի մասում սոսնձված է մոխրականաչավուն կաշի, որի վրա սև տառերով դրոշմված է վերնագիրը, ներքևի մասում սոսնձված է դարչնագույն կաշի, վրան սև տառերով դրոշմված է «Մասն I»: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 395-ի ներքևի լուսանցքում կա «Գաբ. Ա. Շատինեան» սև թանաքով մակագրությունը: Գրքում կա 10 թերթ նկար, գծագիր ու քարտեզ: Կազմերեսները նոր են, էջերը` խունացած, տարածված ջրահետքերով ու սնկահետքերով: Հեղինակ՝  Ագոնց, Ստեփաննոս Էջ՝  /9/, 399, նկ., քարտեզ, գծագիր Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1817 Լայնություն (սմ)՝  10,2 Երկարություն (սմ)՝  16,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/502